Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ գտնվող վիդեոբլոգերը հրապարակել է խոստացված տեսանյութը Արցախից
Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ գտնվող հայկական արմատներ ունեցող բելառուսցի վիդեոբլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) հերթական տեսանյութն է հրապարակել իր յութուբյան ալիքում: Վլադ Մագան Արցախում այցելել է մի շարք բնակավայրեր, այդ թվում Շուշի և Մարտակերտ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վլադ Մագան այցելել էր Ադրբեջան և տեսանյութ հրապարակել այնտեղ կատարած ճամփորդությունից: Դրանից հետո վիդեոբլոգերը տեսանյութ հրապարակեց, որում տեղեկացրեց, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Zham.am