«Սասնա ծռերից» «Դեդը» ազատ կարձակվի կալանքից
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը ազատ կարձակվի։ Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մարտիրոս Հակոբայնին։
Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանն այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում։ Մարտիորս Հակոբյանը բազմաթիվ հիվանդություններ ունի։
Այսօր նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդեց նաև Մարտիորս Հակոբյանի համար որպես գրավ սահմանել 500 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ Մարտիրոս Հակոբյանի ընտանիքը պետք է հոգա նաև նրա բուժման ծախսերը։
Այսօր պաշտպանը միջնորդեց նաև անձնական երաշխավորագրերով փոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը։ Նրա համար անձնական երաշխավորագրեր ներկաայցնելու համար դատարան կներկայանան ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։ Պատգամավորները դատարան կներկայանան 13։30։
Աղբյուրը՝ a1plus.am

