Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստը (ուղիղ միացում)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը:
Այս գիշեր այն հետաձգվել էր: Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշել է, որ 2-րդ նախագահը պետք է պատշաճ ծանուցվի նիստի մասին:
«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,-ասել է Սահակյանը: