Մեկնարկել է ԲՀԿ 9-րդ համագումարը. Գագիկ Ծառուկյանը ընտրվեց կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյանն ընտրվեց կուսակցության և քաղաքական խորհրդի նախագահ։ Համագումարը վարում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։
***
Մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը։
Սպասվում է¸ որ համագումարի ընթացքում փոփոխություն կլինի կուսակցության ղեկավարության կազմում. ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը դարձյալ կգլխավորի կուսակցությունը։ Նշենք¸ որ համագործակցող ուժերի միջև տեղի է ունենալու նաև հուշագրի ստորագրում, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան դաշինք»-ը։