Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ Պատերազմ Արցախում
«Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան

Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, և տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է։


Իշխանության մարտահրավերները հզոր են ոչ միայն ներքին, այլև, առաջին հերթին, արտքաղաքական հարթությունում։ Շշուկները, որ Ռուսաստանի համար նոր իշխանություններն անհասկանալի հիբրիդ են, և առաջիկայում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են ինչ-ինչ «անհասկացողության պատի» դեմ առնել, իրենց դրսևորումներն ունեցան Փանիկի, վարչապետի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերի համատեքստում։

Չմոռանանք՝ հարաբերություններն այն չեն նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, չհիշեցնենք Սվիտալսկի-Փաշինյան դիսկուրսը, «դիտենք» ՀՀ երկու փոխվարչապետների «տուռերը»՝ Կանադա-ԱՄՆ, որոնք ավարտվեցին ոչ միայն խիստ ցածր մակարդակի հանդիպումներով, այլև ներդրումային «փաթեթների» չգոյությամբ։

Ասել է՝ Հայաստանը յուրօրինակ միջազգային աքցանի մեջ է հայտնվել։

Պատրա՞ստ է երկիրը, ինչպես երևում է, բավականին «հետաքրքիր» դասավորություններին։ Դժվար է ասել։ Բայց և նոր իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի հռետորությունը տարակույսներ է առաջացնում. ներքին-արտաքին խնդիրների այս ահավոր թնջուկի մեջ

Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ։

Միայնակ խաղացող Փաշինյանը խնդիրներ ունի քաղաքական ուժերի, այդ թվում` համաձայնության կառավարության անդամների հետ։

Բազում խնդիրներ։

Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի իր թիմի ներսում, այնտեղ արդեն սկսվել է մեծ գզվռտոցը։ Կենտրոնում Դանիել Իոաննիսյանն է, մնացածի «պայքարը» դեռ գորգի տակ է։

Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի ԶԼՄ-ների հետ ու այդպես էլ չարձագանքեց ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությանը, այդպես էլ գեթ մեկ բառ, բացի «հակապետական» մոտեցումներից, ի պաշտպանություն ԶԼՄ-ների հնչեցրած մտահոգությունների, մեր նախկին լրագրող ընկերը չարտաբերեց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>