Նոր կուսակցություն. Հմայակ Հովհաննիսյանը ընդունել է Կարեն Կարապետյանի առաջարկը և լծվել գործի
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը. Փաստաբան
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով. փաստաբան
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորի
Կարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը արտերկրում է, սակայն խոստացել է երկու շաբաթ հետո վերադառնալ Հայաստան և ձեռնամուխ լինել նոր կուսակցության ստեղծման աշխատանքներին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը իր կողմից ստեղծվելիք կուսակցությանը անդամակցելու առաջարկ է արել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով ոչ միայն ընդունել է առաջարկը, այլև ակտիվորեն լծվել կուսակցության հնարավոր անդամների հավաքագրմանը:
Հմայակ Հովհաննիսյանը նախկինում անդամակցել է ՀՅԴ-ին և եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

