Երեւանում «Mitsubishi Pajero iO» մակնիշի մեքենա է այրվել
![Երեւանում «Mitsubishi Pajero iO» մակնիշի մեքենա է այրվել](/timthumb.php?src=/disc/10-02-17/20dae27a4816e563c3f08d074e218cfe.jpg&w=450)
Հայաստանի ԱԻՆ-ում, ահսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 03:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 31 շենքի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:29-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi Pajero iO» մակնիշի 77 DR 773 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Դ.) եւ ջերմահարվել «BMW» մակնիշի 34 DZ 220 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Խ.) առջեւի ձախակողմյան հատվածը: