«Ծառուկյան» դաշինքի նախընտրական աշխատանքների գործին լծվել է անգամ Ռոզա Ծառուկյանը
Դիտել նաև
Կորուստ՝ Միհրան Ծառուկյանի ընտանիքում
Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու
Փաշինյանը ցանկանում է «կուլակաթափ անել» Գագիկ Ծառուկյանին
Ռոզա Լինը Հայաստանում է
«3 տարի առաջ այս օրը մենք հանդիպեցինք». այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու տարեդարձն է. Տեսանյութ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։
Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու և լուծելու են մարդկանց խնդիրները։
Տեղի է ունեցել նաև կառույցի ղեկավարի ընտրություն, որը, մեր տեղեկություններով, պետք է կայանար ապրիլ-մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Կանանց մարզային խորհրդի նախագահի պաշտոնում է վերընտրվել ԲՀԿ-ի հնաբնակներից Աննա Գալստյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: