Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան

Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը, հայտնում է Tert.am-ը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին.

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:

- Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:

- Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:

Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է:

Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

- Ակումբները սկսել են հայտարարություններ տարածել Ձեր և ֆեդերացիայի դեմ…:

- Այո, Ակումբների վայ-ղեկավարներ իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ:

- Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչո՞ւ էս պահին:

- Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա ձերբակալված է այժմ, մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ:

- Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:

- 1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին ասեմ՝ ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: 1 տարուց ավելի մնացել են բազայում, ասել է, որ գնելու է, հետո փոշմանել է: 6 ամիս սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ էլ անելիք չունեք այդտեղ:

Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու:

- Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:

- Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:

- Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է: Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:

- Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:

- Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:

- Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

- Ամեն դեպքում, Ազգերի լիգայի մասով Դուք ամենալավն եք տիրապետում իրավիճակին. սխալ չի լինի՞ այդ ընթացքում փոփոխություններ անել. հավաքականի ծրագրեր, մարզիչ…:

- Իհարկե բարդ բան է: Ես՝ որպես ՀՖՖ երկար տարիների ղեկավար, սրտացավ եմ: Ես ցանկացածի կողքին կկանգնեմ այդ ժամանակահատվածը լավագույնս անցկացնելու համար: Եթե օգտակար աշխատանք է լինելու, ամեն ինչի կարելի է գնալ: Խոսք եմ տալիս, որ վնաս չի լինելու: Մենք լավ հավաքական ունենք և լավ ենք հանդես գալու Ազգերի լիգայում:

- «Շիրակը» պնդում է, որ հանդիպել եք Արման Սահակյանի հետ: Նշվում է նաև այն մասին, որ երաշխիքներ եք տվել:

- Զավեշտի աստիճանի է: Նախ ասեմ, դեպքը ֆիքսողը ես չեմ եղել: Կանչել եմ Սահակյան Արմանին, «Բանանցի» ներկայացուցչի փոխանցածը ցույց եմ տվել, հարցրել եմ, սա ի՞նչ է: Ասաց, որ խնդիր է դրել ամեն գնով չեմպիոն դառնալ: Ես ասացի, որ լուծումները միավորների հանումն է և մնացած պատժամիջոցները, որոնք մինիմում են: Իմ բախտը բերել է, որ «Փյունիկի» հետ իմ ընտանիքը կապ չունի, թե չէ կասեին, որ արել ենք «Փյունիկի» համար… ես ի՞նչ շահ ունեմ: Դիմել են արբիտրաժային դատարան, կտեսնենք:

«Փյունիկի» վերաբերյալ մանրամասներ.

«Ես տարիներ ի վեր ասել եմ, երբ մարդ կգա, ով պատրաստ է ղեկավարել ակումբը, կնվիրեմ: Չելոյանցը ծանոթացրեց Սողոմոնյանի հետ, առանց մի վայրկյան մտածելու նվիրեցի. անգամ ինքը չէր հավատում, զարմացել էր: Մեր պայմանավորվածության համաձայն նա պետք է գներ մարզաբազան: Եթե որոշել են բոյկոտեն, թող գնան ու բոյկոտեն: Ես իրեն նվեր եմ տալիս, որ ինձ այսպիսի մեղադրանքնե՞ր հասցնի…: Բանավոր պայմանավորվել էինք, որ պետք է գներ. դե թող գներ: Ավելին ասեմ՝ հարցրել էր, թե հնարավո՞ր է տարիների ընթացքում գնել, ասել եմ, որ այո, կլինի: Վերջում՝ հունիսին եկավ ու ասաց, որ չի ուզում գնել: Թող չգնի:

Մանրմասները՝ Tert.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>