ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ
Երեք աղջիկ և մի երիտասարդ տղա ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ ոստիկանական հագուստով ներխուժել են մարզադաշտ՝ 53-րդ րոպեին և փորձել են խանգարել խաղը: Սույն փաստը վրդովվեցրել է ֆուտբոլիստներին, դժգոհություն են հայտնել հատկապես խորվաթները, որ այդ պահին պարտվում էին ֆրանսիացիներին: Սակայն շատ արագ անվտանգության աշխատակիցները անկարգներին դուրս են բերել մարզադաշտից: Պարզվել է, որ այդ անկարգները Ռուսաստանի հանրահայտ Pussy Riot ֆեմինիստական ակումբի անդամներ էին:
Zham.am