Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.

«Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի առթիվ:

Մասնավորապես, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի հուլիսի 10-ին բավարարել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղակայված՝ Ա. Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա 13.07.2018թ-ին խուզարկություն է կատարվել նշված շինություններում:

Խուզարկության հիմք հանդիսացող վերը նշված միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումից Ա. Աղաբեկյանը տառացի մեջբերել է. «Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ ապրիլին հանդիսանալով ԱՀ փոխվարչապետ, համակարգել է ՀՀ-ից և արտերկրից առաջնագծի և զինծառայողների համար տրամադրվող օգնությունների ստացման և բախշման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ պատշաճ հսկողության բացակայությունից, յուրացրել է մեծ քանակի օգնություն»:

Այդ առթիվ հայտարարում ենք՝

1. Արցախի Հանրապետության կառավարությունը 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար 04.04.2016թ. ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում էր 2016թ. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը իսկ շտաբի անդամներն են եղել (2016թ. դրությամբ)՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը: Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, իրային ծառայության ապահովման մասով՝ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:

2. Սույն օպերատիվ շտաբը համակարգել է այդ օրերին Արցախին օգնություն տրամադրած պարենային, այլ նյութական և ֆինանսական նվիրատվությունները, ԼՂՀ կառավարության անունով բացվել է հատուկ հաշվեհամար՝ ֆինանսական նվիրատվությունների ստացման համար:

3. Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում օպերատիվ շտաբն իրեն ուղղված բոլոր տեսակի օգնությունների ստացման եւ բաշխման աշխատանքները կատարել է համախորհուրդ, որոնց մասին պարբերաբար հանդես է եկել հրապարակային հաղորդագրություններով և հաշվետվություններով: Այդ ընթացքում մեր կողմից ստացված յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր օգնություն տրամադրվել է պաշտպանության բանակին, կամավորականներին, կամավորականների ընտանիքներին և ապրիլյան պատերազմի հետևանքով տուժածներին ու ժամանակավոր տեղահանվածներին: Նյութական և ֆինանսական օգնությունների ստացման ու բաշխման մասին հրապարակվել են թափանցիկ հաշվետվություններ, որոնք տեղադրված են Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:

• Նյութական աջակցության ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունները՝ այստեղ:

• Ֆինանսական աջակցության ստացման և բաշխման վերաբերյալ հաշվետվությունները՝ այստեղ:

4. Բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքներն առաջնագծում:

Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր է գնահատել կատարված աշխատանքները և հանդես եկել որոշ առաջարկներով:

5. Սույն օպերատիվ շտաբի անդամներս հայտնում ենք մեր վրդովմունքը օպերատիվ շտաբի գործունեության հանդեպ ցուցաբերած անվստահության եւ զրպարտության համար եւ ափսոսանքով նշում, որ կասկածի տակ է առնվում 2016թ. ապրիլին համազգային զարթոնքի եւ միասնականության գաղափարը: Մենք նաև անընդունելի ենք համարում սույն շտաբի մեկ անդամի նկատմամբ դրսևորած գործողությունները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>