Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
Երեկ երեկոյան մահացել է նկարչուհի, ազգագրագետ, Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը:
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»,-գրված է ազգագրագետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Նկարչուհու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։