Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին
Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49 «Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի

ՊԵԿ. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջոցներն օգտագործվել են ոչ արդյունավետ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Ըստ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանի հայտարարությունների, իրենք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել: Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, նույն ժամանակաահտվածում ծախսված 759 հազար դրամ ընդհանուր արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց ևս վճարվել է հիմնադրամից: Ըստ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանի, ով հիմնադրամի քոլեջում գրանցված է որպես տնտեսվար, հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 2 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով արտադրանք:

Պարզվել է նաև, որ Գյումրի Պ. Սևակ 4 հասցեով գործող բուֆետից, առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի` Թումանյան 85 և քոլեջի Շիրակացի 21/5 հասցեներով գործող բուֆետներին, որտեղ տեղադրված չեն եղել ՀԴՄ-ներ, խախտվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները և չի վարվել առանձնացված հաշվապահական հաշվառում:

Բուֆետների գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ըստ հաշվապահական հաշվառման, եկամուտներ չեն ստացվել այն դեպքում, երբ արձանագրվել է շուրջ 10 միլիոն դրամի ծախս, ինչը վճարվել է հիմնադրամի հաշվին: Իսկ 2017թ. մարտին էլ ճաշարանի համար շուրջ 16 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սարքեր են ձեռք բերվել:

Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>