6-րդ վարչության պետի նշանակումը՝ Օսիպյանի քավորի հուշումով
Դիտել նաև
Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե
Կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը. Վալերի Օսիպյան
Բերման են ենթարկում Վալերի Օսիպյանին. Տեսանյութ
Կողմ եմ ընդդիմության կարծիքին, որ Արցախը վտանգված է. Վալերի Օսիպյան. Տեսանյութ
Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս ոստիկանությունը բավական անաղմուկ 6-րդ վարչության պետ է նշանակել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի օրոք անօրինական գործողությունների համար ազատված Միհրան Դավթյանին, ով, ի դեպ, նախկինում աշխատել է նաև ՊԵԿ-ում, բայց կրկին անօրինական գործողությունների համար ազատվել է աշխատանքից: Իսկ այժմ Ոստիկանությունում նման պատասխանատու պաշտոն է ստանձնել ոստիկանապետը Վալերի Օսիպյանի բարձր հովանու ներքո:
Ի դեպ, վերջինիս մասին, ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը՝ Օսիպյանին հիշեցրել է ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանը, ով Վալերի Օսիպյանի հարսանիքի քավորն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

