Խոշոր ավտովթար. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժաը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 OG 295 համարանիշի և «Mercedes C-180» մակնիշի H095 EC 799՝ Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Մանրամասները՝ Shamshyan.com -ում:

