Թբիլիսիում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է Վրաստանի նախագահի փեսան
Թբիլիսիում այսօր՝ հուլիսի 6-ին, զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոգոչուրիին հրազենային վնասվածքներով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել:
Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են: Աղբյուրը նշում է, որ Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է:
Աղբյուրը՝ shamshyan.com-ում։