Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմտիեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում։
«2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության
դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու
վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ
ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ
համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում»,- ասված է հաղորդագրությունում:

