Եղեգնուտում պահանջում են գյուղապետի հրաժարականը (ուղիղ միացում)
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում բնակիչները պահանջում են 34 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։
Գյուղացիները վաղ առավոտից գյուղի գյուղապետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։
«30 տարի և ավել աշխատում է, աշխատել է տարբեր կուսակցությունների հետ, տարբեր կառավարությունների հետ, բոլորը գիտեն, որ էդ կառավարությունը միշտ կոռուպցիայի մեջ է եղել, բնական է, որ իր հետ աշխատողներն էլ պետք է շարունակեին դա, դրա համար չէին կարողանում կառավարել», - ասաց Եղեգնուտի բնակիչներից մեկը։

