Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

«Ակնկալում եմ, որ դատախազությունը սզկբունքային դիրքորոշում կունենա պետական շահերի պաշտպանության ոլորտում». Նիկոլ Փաշինյան ( Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100-րդ հոբելյանի և դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է դատախազության գործող և պաշտոնաթող բոլոր աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Կարելի է պատկերացնել, թե 100 տարի առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում հիմնվում էր դատախազությունը, ինչ էր կատարվում մեր հայրենիքում, երբ գործում էին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանցավոր զինված խմբեր, ովքեր մեր երկրի տարածքում տարատեսակ հանցավոր գործունեություն էին ծավալում, հիմնականում՝ ավազակային գործունեություն: Բայց կարծում եմ՝ տոնական այս օրը մենք պետք է նաև որոշակի շեշտադրումներ անենք դատախազության 100-ամյա գործունեության կապակցությամբ: Սովորաբար ընդունված է, որ տոնական օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից և գլխավոր դատախազն իր ելույթում այդ ամենի մասին իրավացիորեն խոսեց: Բայց ես ուզում եմ մենք հատկապես այսօր ընդգծենք, որ հարյուր տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձություններից, որոնք մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել են որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին:

Ցավոք, անկախության վերականգումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ որ տոնական բառապաշարով և տոնական տրամադրությամբ են հագեցած եղել: Ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում իհարկե եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր, որոշումներ և բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում՝ մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար: Ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը և ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմինների համար՝ դատախազության համար նույնպես բացվել է նոր էջ, որը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի Հանրապետության համար, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես իրավապահ, պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար: Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որևէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է:

Կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարության պահանջն է և արդարության պահանջն ի կատար ածելու, իրագործելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել: Ըստ էության, դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարևոր խաչմերուկն է և շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին, իրավունքին, տրամաբանությանը համապատասխան: Եվ ուրեմն, նոր Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, օրինական այն առումով, որ նա չպետք է հաշվի առնի, թե ով է օրիանականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա: Այս վերաբերմունքը, այս հարաբերությունը որևէ կապ չպետք է ունենա քաղաքական որևէ կոնյուկտուրայի, քաղաքական որևէ ենթատեքստի հետ: Նոր Հայաստանում կարևորագույն գործառույթ է կոռուպցիայի դեմ պայքարը, որում նույնպես իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային: Բացարձակապես կապ պետք է չունենա ով է կոռուպցիոները՝ գործող պաշտոնյա, նախկին պաշտոնյա, թե որևէ այլ սուբյեկտ: Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և այս սկզբունքն ապահովող կարևորագույն մարմիններից մեկը, եթե չասենք առանցքային մարմինը, ՀՀ դատախազությունն է: Կարևորագույն գործառույթ է նաև պետական շահերի պաշտպանությունը և ես ակնկալում եմ, որ Հայաստանի դատախազությունը սզկբունքային դիրքորոշում կունենա և սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պաշտպանության ոլորտում:


Տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ հյուրեր,

Դատախազության գործող և պաշտոնաթող աշխատողներ, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել դատախազության 100-ամյակի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Ուզում եմ հույս հայտնել, որ սրանից հետո ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ ՀՀ քաղաքացիներ սա կհամարեն նաև իրենց տոնը և ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ թվով քաղաքացիներից ՀՀ դատախազությունը կստանա շնորհավորանքի, բարեմաղթանքի, շնորհակալության անկեղծ խոսքեր:
Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ, իրավական ու երջանիկ Հայաստանում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>