Ալիևը հիստերիայի մեջ է. ԼՂ հակամարտությունը նա Ադրբեջանի ներքին գործ է անվանել
Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է, հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուբանովի ընտանիքի հետ հանդիպմանը, որը լիկվիդացվել է հայկական զինուժի կողմից դեկտեմբերի 29-ին Հայաստանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ: Հաղորդում է Report.az-ը:
- Ապրիլյան մարտերը, լարվածությունը և շփման գծում բախումները մեր ներքին գործն է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի "անքակտելի մասն է": Ամբողջ աշխարհը հենց այդպես գիտի Լեռնային Ղարաբաղը, և այդ հակամարտության կարգավորումը կարող է լուծում գտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, - ասաց նա:
Ալիև նաև հայտարարեց՝ թե իբր "ներկայիս Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա":
Zham.am