«Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը» թեմայով մամլո ասուլիս․Տեսանյութ
«Մեդիա կենտրոնում» մեկնարկել է մամլո ասուլիս «Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը» թեմայով։
Բանախոսներն են`
Վարուժան Գեղամյան, թուրքագետ
Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ
Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, «Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ
Քննարկման շրջանակներում փորձագետները կանդրադառնան քաղաքական փոփոխությունների ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նոր մոտեցումներին հայ-թուրքական հարաբերություններում, Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներին և Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հետ կապված բազում այլ հարցերի: