Դուք լավագույնն եք. Ֆրանսուա Օլանդը հայ համայնքին
Հայերը մեծ ներդրում ունեն Ֆրանսիայի զարգացման գործում, հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, կայացած երեկ՝ փետրվարի 8-ին:
-Մենք ասյտեղ պատրաստ ենք խոսել լավագույնների մասին, քանզի դու լավագույնն եք Ֆրանսիայում: Այս տարվա մայիսից հետո (նախագահական ընտրություններից հետո) ես կլինեմ ձեր կողքին, ինչպես դա եղել է առաջ, - մեջբերում է Ֆրանսուա Օլանդի խոսքերը Nouvelles d'Arménie-ին:
Ամենամյա ընթրիքին մասնակցել են՝ Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Բենուա Ամոնը, եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական համայնքի հայտնի գործիչներ՝ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, երաժիշտ Անդրե Մանուկյանը, ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանը, երգչուհի Լիզ Սարյանը և այլոք:
Zham.am