Օսիպյան. Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կատավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:
«Մենք ի սկզբանե չգիտեինք զենքը օրինական է, թե ոչ: Մենք տեղեկություն էինք ստացել, որ զենքեր կան իր մոտ եւ մյուս մեքենայում: Մենք ստուգեցինք, այդ զենքերն օրինական են, հիմա անցնում են մասնագիտական փորձաքննություն»,-ասաց Օսիպյանը:
Հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ չկա՞ն, ոստիկանապետը պատասխանեց. «Այս պահին սահմանափակվենք այսքանով: Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, նոր բան լինի, կհրապարակենք»:
Օսիպյանը պնդեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իրեն ուղղված ճնշումներ չեն եղել. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան, ինձ որեւէ ցուցում, հրաման չի եղել, խելացի չի լինի նման բան անել: Ես օրենքով եմ իրականացնում ցանկացած գործողություն»:
Zham.am

