Ադրբեջանական զորքերի որոշակի շարժ կա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
«Կրակոցների միջին քանակը այս շրջանում, հրադադարի խախտման դեպքերը աննախադեպ ցածր են եղել։ Միջին վիճակագրական տվյալներով ունենք վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ։ Ցավոք, ունեցանք զոհեր։ Առաջնագծում հիմա մի իրավիճակ է, որ կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում։ Կուտակումները երբեմն մեծանում կամ նվազում են, բայց կա շարժ։ Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն է առաջացել», - ասաց նա։
Ն.Փաշինյանի խոսքով, վանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի, չպետք է կորցնել զգոնությունը։ Սակայն, ըստ վարչապետի, իրավիճակն աննախադեպ չէ, այն ծանոթ իրավիճակ է։

