Գիտության պետկոմի նախագահը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին. նա 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
Դիտել նաև
Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը իրազեկում քաղաքացիներին ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ ԼՈՒՐԵՐ
Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, նա ակնհայտ խոչընդոտում է ոստիկանների աշխատանքը․ Դանիել Իոաննիսյան
Տենաս էն տղեն չի ուզո՞ւմ հաշվել Նիկոլի պատվին հանրահավաքի մասնակիցների թիվը
Սորոսական Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ահազանգում է նույնիսկ Իոաննիսյանը. «Տեղ համայնքում ՔՊ-ականները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են». Տեսանյութ
Գիտության պետական կոմիտեի նախագահը հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ:
Իոաննիսյանը Facebook-ի իր էջում այդ առնչությամբ գրել է.
«Հենց նոր ստացա գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցն իմ դեմ: Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում:
Այսպիսով ԳՊԿ նախագահը դասվեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած և ինձ դատի տված 30 տնօրենների հետ նույն շարքին:
Ես ոչ մեկին չեմ զրպարտել: Որքան 30 տնօրենների միջոցով Արմեն Աշոտյանենք իրենց ուզածին հասան, այնքան էլ Սամվել Հարությունյանը կհասնի»:

