Թուրքիայի ներքին գործերի նախարարը քեմալականների թեկնածուին խաբեբա է անվանել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերքել է ըննդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի խոսքերը։ Վերջինիս համաձայն՝ հունիսի 22-ին ծովափնյա Իզմիր քաղաքում իրենց կողմից կազմակերպված նախընտրական հանրահավաքին մասնակցել է 3-ից 5մլն մարդ։
Ի պատասխան այդ խոսքերին` Թուրքիայի ներքին գործերի նախարարը գրառում է կատարել «Twitter»-ի էջում` ասելով, որ իրականում այդ հանրահավաքին մասնակցել է ընդամենը 280.000 մարդ։
«Ստախոս մարդը չի կարող նախագահ լինել»,-հավելել է Սոյլուն իր Twitter-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 24 մեկնարկել են Թուրքիայի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Haberler
Աղբյուր` Ermenihaber.am