Թուրքիայի միակ հայկական գյուղում արտահերթ ընտրություններն ավարտվել են
Թուրքիայում այսօր նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի բնակիչները գյուղի ընտրատեղամասում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։
Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող և բացառապես հայերով բնակեցված գյուղը ունի 135 բնակիչ, որոնցից 102-ն ունի ընտրելու իրավունք։ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել է, որ գյուղի ընտրողներն արդեն օգտվել է ընտրելու իրավունքից։
«Ընտրողների մասնակցությունը լավ է եղել, բայց մեր ուսանողների մի մասը չի կարողացել գալ։ Ընտրողներ էլ կան, որ արտասահմանում և Ստանբուլում են։ Իսկ մյուսներն արդեն քվեարկել են»,- հայտնել Քարթունը՝ հույս հայտնելով, որ ընտրություները երկրում կանցնեն առանց միջադեպերի։
Anadolu
Աղբյուր` Ermenihaber.am