Ժամը 20.42 զինվորները դեռ շարունակում են քվեարկել. Նրանց նաև կերակրում են Հրատապ եթեր․ ամփոփվում են ընտրության արդյունքները․ ի՞նչ վիճակ է ընտրատեղամասերում Հրատապ եթեր․ ամփոփվում են ընտրության արդյունքները․ ի՞նչ վիճակ է ընտրատեղամասերում
7
Ուղիղ միացում ընտրատեղամասերից. սկսվել է ձայների հաշվարկը Մանուկ Սուքիասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բոլորս դեպի ընտրատեղամասեր. Մանուկ Սուքիասյան Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը՝ իշխանական լայնածավալ ռեպրեսիաների ու ապօրինությունների մասին Բարձր մասնակցության պարագայում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Աբովյան Ըստ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականի՝ ֆրանսիական հետախուզական ծառայությունները օգնում են Փաշինյանին՝ արգելափակել առցանց քննադատությունը Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի ընտանիքն ընտրությունը կատարել է հանուն հայկական պետության ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ ընտրական տեղամասի տարածքում է, ուղղորդում է ընտրողներին. Ահազանգ Իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Ժամը 20.42 զինվորները դեռ շարունակում են քվեարկել. Նրանց նաև կերակրում են Ուղիղ միացում ընտրատեղամասերից. սկսվել է ձայների հաշվարկը Բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Սամվել և Նարեկ Կարապետյաններ հայտարարությունը Աղմկահարույց դեպք՝ Լորի տեղամասում. ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել Թիվ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա (վիդեո) Հրատապ եթեր․ ամփոփվում են ընտրության արդյունքները․ ի՞նչ վիճակ է ընտրատեղամասերում Հրատապ եթեր․ ամփոփվում են ընտրության արդյունքները․ ի՞նչ վիճակ է ընտրատեղամասերում Ես այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. Սիրուշո Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է․ ՀԱԿ հայտարարություն Մանուկ Սուքիասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հրազդանում ՔՊ-ի շտաբի պետն ամբողջ օրն իր «Լեքսուս»-ից վերահսկել է ընտատեղամասը Լիճք գյուղում ՔՊ-ականները հարձակվել և ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» վստահված անձին Մասնակցիր քվեարկությանը։ Հայաստանի ճակատագրի որոշողը դու ես Բոլորս դեպի ընտրատեղամասեր. Մանուկ Սուքիասյան Սոնա Աղեկյանը գրանցել է մի շարք ընտրախախտումներ և մի գեղեցիկ դրվագ Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ Դա պետական համակարգի կազմաքանդում է. Ղազինյան ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից Սա վախի վաճառք է կոչվում. Մարությանը՝ Փաշինյանի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը՝ իշխանական լայնածավալ ռեպրեսիաների ու ապօրինությունների մասին Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել Բարձր մասնակցության պարագայում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Աբովյան ՔՊ-ն շարունակում է քարոզչական նյութ՝ նարնջագույն կրծքանշանով ներկայանալ ընտրատեղամաս Սերժ Սարգսյան. Երբեք չի եղել պետության կողմից այս կարգի միջամտություն ընտրական գործընթացներին «Անկախ դիտորդ»-ը խախտումներ է արձանագրել ընտրատեղամասերի ավելի քան մեկ քառորդում ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ Ոստիկանները Գյումրում ներխուժել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ և ձերբակալել մեր համակիրներին. Մելոյան Փաշինյանական ռեժիմը դիմել նույն կեղտոտություններին, ինչ 2021-ի ընտրության ժամանակ

«Դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»․Հենրիկ Հովհաննիսյան. Տեսանյութ

Հայաստանում թավշյա հեղափոխությունն արել է ժողովուրդը, իսկ Նիկոլ Փաշինյանը նրա կամքի արտահայտիչն է, կարծում է անվանի գիտնական Հենրիկ Հովհաննիսյանը. «Եկել է մի մարդ, որ ասում է՝ բացե՛ք ճշմարտության ճանապարհը: Ես հիշում եմ Ավետարանը՝ Հովհաննես Մկրտչի գալը.

«Ձայն բարբառո անապատի, ազատ պահեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք շավիղները նրա»՝ բացե՛ք ճշմարտության ճանապարհը, այս է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը բացում է այդ ճանապարհը: Եվ նրա հմայքը շատ մեծ է: Մեծ է, որովհետև դա խղճի ձայնն է։ Քաղաքացիական խիզախություն, խղճի ձայն և ժողովուրդը կարծես սպասում էր հենց այդ խղճի ձայնին»։

Հայաստանում հաստատված նոր իրողություններից խոսելիս Հենրիկ Հովհաննիսյանը մերթ ոգևորվում է, մերթ՝ հայացքը մտահոգ խոժոռում, բայց անկեղծ ժպիտը մաքրում-տանում է անհանգստության նշույլը։ Աչքերը մատնում են նրան՝ իսկապես ուրախ է, իսկապես՝ երջանկացած։ Գիտնականի զգացողությունն այնպիսին է, որ Թավշյա հեղափոխությունը վերջ է տվել անկախությունից ի վեր մեր երկրում թևածող գաղջ մթնոլորտին: Դրական էներգետիկան հասել է նաև Հենրիկ Հովհաննիսյանին.

«Օդը թեթևացել է, շնչելը դարձել է ավելի հեշտ։ Ինձ պետք էր հենց այդ օդի մաքրությունը: Քեզ զգում ես քաղաքացի, որովհետև, եթե հաղթում են քաղաքացիական զգացմունքները, քաղաքացին իրեն զգում է քաղաքացի: Ես ինձ քաղաքացի եմ զգում: Հարցնում են՝ ինչպե՞ս ես, ասում եմ՝ շատ լավ, որովհետև ես հիմա համակրում եմ իմ իշխանությանը և իշխանության վերին աթոռին նստածին: Ուրիշ ոչ մի պահանջ ես չունեմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար է տանում: Բացահայտվում է «սերժսարգսյանական» ժամանակաշրջանի պաշտոնյաների անօրինական ունեցվածքի ահռելի մեծ ծավալը։ Դա դուր է գալիս Հենրիկ Հովհաննիսյանին։ Ինքը հասկանում է, որ Փաշինյանի գործը հեշտ չէ․ նրա դեմ զորեղ կոռուպցիոն բուրգ է կանգնած: Նախկինում իշխանության հասած գողերի ու ավազակների դասակարգի լծի տակ կռացած գոյատևում էր գործազուրկների ու խեղճացած գիտաշխատողների խավը: Այսօր վերջ է տրվում այդ քաոսին․

«Մենք այնպիսի բաներ տեսանք, որին մարդ արարածն ընդունակ չէ: Ես չեմ մտածում այդ Մանվել կոչված իժի ծնունդի մասին։ Նա չի ինձ անհանգստացնում, այլ նրա տեսակը, որ գոյություն ունի, ինքը մենակ չի և գուցե քիչ չեն: Մի՞թե մարդկային այդպիսի տեսակ կա, ես այս մասին եմ մտածում»:

Հայաստանն ունի արտաքին մարտահրավեր՝ դա ադրբեջանա-թուրքական տանդեմն է։ Սա նշանակում է՝ դատապարտված ենք հզոր բանակ ունենալ։ Զինվորն ունի հոգածության կարիք և նա պետք է լինի մեր գերագույն նպատակը։ Բացահայտված թալանից Հենրիկ Հովհաննիսյանը ևս վրդովված է։ Արտաքին վտանգի պայմաններում Զինված ուժերի միջոցների թալանը արժանի է խստագույն պատժի․

«Խրամատում՝ առաջին գծում կանգնած զինվորը սուրբ է։ Նրա դեմ գործած մեղքը բոլոր օրենքներով՝ միջազգային, թե պատմական, արժանի է մահապատժի: Այդպես է եղել պատերազմի ժամանակ: Պատերազմի պահին դավաճանին, վնասարարին գնդակահարել են տեղն ու տեղը: Սա լուրջ հարց է: Ամենասարսափելին ներսի թշնամին է: Եթե պատերազմի պահին առաջին գծում զենք ու փամփուշտ չկա, բայց դու փամփուշտները քո տանն ես կուտակել, ուրեմն այդ փամփուշտները պետք է քո վրա կրակել, իժի՛ ծնունդ: Այնտեղ ուտելիքը պակաս է, դու կուտակել ես քո տանը, ավելի մեծ սրիկայություն, ավելի մեծ հանցագործություն դժվար է պատկերացնել»։

Կոռուպցիոն դեպքերի առաջամարտիկը Ազգային Անվտանգության ծառայությունն է։ Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, պարոն Հովհաննիսյանն էլ սկսել է հարգանքով վերաբերել այդ կառույցին. «Իմ բնակարանը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա: Ամեն առավոտ, երբ տնից դուրս եմ գալիս քայլելու, ԱԱԾ շենքի կողքով անցնելիս խաչակնքվում եմ: Այդ կառույցն այսօր ծառայում է Հայաստանի քաղաքացու շահերին»:

Անպայման ուշադրություն է պետք դարձնել մեկ հանգամանքի վրա։ Սերժ Սարգսյանի օրոք է Հայաստանում արմատավորվել անպատժելիությունն ու արտոնյալ հանցագործների խավը, ինչի դեմ այսօր գործում է Փաշինյանի կառավարությունը։ Սերժ Սարգսյանն է Մանվել Գրիգորյանի ու նրա տեսակի կնաքահայրը։ Նա մաֆիայի պարագլուխն է․ Սարգսյանը նաև Մանվել Գրիգորյանի քեֆերի ու սեղանի ընկերն է։ Եթե պահածոները հեշտ էր թաքցնել, անհնար էր չնկատել գեներալի գրաված տարածքները։ Զարմանալի է, որ կնքահորն այսօր իրավապահները հարցեր չեն ուղղում․

«Եկեք գնանք կնքահոր մոտ ու հարցնենք՝ ի՞նչ ես ասում, կնքահա՛յր, ձայն չես հանում, լռում ես, չգիտեի՞ր ոչինչ, Սերժ Սարգսյան: Չգիտեի՞ր իսկապես, այդքան միամի՞տ էիր դու, մենք գիտեինք, դու չգիտեի՞ր: Ես չեմ ըմբռնում այս լռությունը, այս կեցվածքը: Սա կեցվա՞ծք է, թե ի՞նչ է, դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»,- նշում է գիտնականը։ Սերժ Սարգսյանը որպես նախագահ միայն դժբախտություն է բերել Հայաստանին:

Պարոն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ արտագաղթը սկսվեց Սերժ Սարգսյանի օրոք: Ինչի պատճառը լոկ ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական պայմանները չէին. «Անիրավ երկրից փախան մարդիկ և փախչում են: Երկիրդ պիտի սիրես, իսկ եթե երկրումդ չեն գործում օրենքները, երկրիդ տերը գողերն ու ավազակներն են, հայրենիքն այլևս գին չունի քեզ համար, հայրենիքը մարդկանցից է կազմված, չէ՞, հայրենիքը հող ու ջուրը չի, հայրենիքը գիտակցությունն է: Իշխանության գլխին նստած մարդը անպայման պետք է հայոց պատմություն իմանա՝ ո՛չ նրա համար, որ պատմությունից դասեր քաղի, ո՛չ, որպեսզի իմանա՝ ինքը ով է, պատմականորեն իր թիկունքում ինչ է կրում, ինչ է կորցրել և ինչ պիտի փնտրի ու ստեղծի»:

Գիտնականն առաջարկում է Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» «Ողբ»-ը գրել աշխարհաբար ու հրապարակներում կախել: Կարդացողը կշփոթի՝ կկարծի, թե այսօրվա մասին է: Հենրիկ Հովհաննիսյանը երբեք չի փայլել քաղաքական լավատեսությամբ, բայց այսօր վերջապես քաղաքականապես լավատես է: Հիմքը մեկն է՝ առջևից գնում է ճշմարտություն կրող և ճշմարտությունը բացահայտող մարդը: Այդուամենայնիվ, գիտնականը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մեկ-երկու բառի հետ․

«Երբ նա շատ է գործածում երջանիկ և երջանկություն բառերը, վրաս դող է գալիս: Մարդս երջանիկ չի կարող լինել և չի լինում, մարդս կարող է ապրել խաղաղ, անվրդով։ Այո, լինում են երջանիկ օրեր ու ժամեր, երջանկության գաղափար, երջանկության զգացում, երջանկության երազ, այսպիսի բան է երջանկությունը, բայց հասարակությանը, ժողովրդին երջանկություն խոստանալ։ Հազար ներողություն, Նիկո՛լ, սիրելի՛ս, քեզ շատ եմ սիրում, մի՛ խոստացիր, դա չես կարող տալ: Դու մեզ կարող ես տալ խաղաղ, օրինական, քաղաքացիական կյանքի նախադրյալներ: Մենք այդ ենք սպասում և հավատում ենք դրան»:

Հենրիկ Հովհաննիսյանը դառնանում է և զարմանում, թե ինչպես են ոմանք ատամները սեղմած սպասում Փաշինյանի տապալմանը և հին կարգերի վերադարձին: Այս խմբի մեջ քիչ չեն գիտական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք թեև համակրում են նոր կառավարությանը, բայց և որոշ թելերով շաղկապված են նախորդին․

«Գիտական շրջանակներում լռություն է: Լռություն: Մարդիկ անհամարձակ կերպով ստուգում են իրար՝ ի՞նչ կարծիքի ես: Չեն ուզում վիճել, խուսափում են բախվելուց, վեճից։ Ի դեպ՝ ես էլ եմ խուսափում, որովհետև նման վեճերն իզուր են և մարդուն կարող են հուսահատեցնել: Հուսահատվում եմ ոչ թե հեղափոխությունից, այլ այն միջավայրից, որում ես կամ: Տարօրինակ կերպով այսօր ես նկատեցի, որ կոռուպցիոն բացահայտումներն անգամ չխախտեցին այդ լռությունը: Նույնիսկ մի հարց հնչեց՝ այդ փաստերը, որ ցույց են տալիս, տեսնում ենք, դրանք ճի՞շտ են: Սարսափեցի, ասացի՝ այո, ճիշտ են, բայց այդքանը: Եթե մարդը ցանկություն չունի ընդունելու ճշմարտությունը, նրա հետ այլևս չարժի վիճել:

Մեր հասարակության մեծ դժբախտությունը վախն է ճշմարտությունից: Վաղուց էր՝ տարիներ առաջ մի հոդվածի առիթով Սոս Սարգսյանի հետ էինք խոսում, ասացի՝ պարզ է, որ սա մարդկանց դուր չի գալու: Սոսն ասաց՝ դե պարզ ա, ճշմարտությունը դառն ա: Այո, ճշմարտությունը դառն է, բայց դրանից պիտի չվախենաս, ինչո՞ւ ես վախենում: Սուտը միշտ քաղցր է և վտանգավոր քաղցրություն ունի: Եվ մեր իրականության մեջ սուտը սիրում են: Ճշմարտությունը միշտ ուշ է գալիս»:

Եվ վերջում Հենրիկ Հովհաննիսյանը խոսում է երիտասարդներից, որոնք կառավարության կազմում բերվել են առաջին պլան: Նա բառեր չի խնայում գովաբանելիս՝ երիտասարդներն ունեն ցանկություն և կամք, վստահություն ու առույգություն, բայց պակասում է շատ կարևոր մի բան՝ աշխարհայացքը. «Պետք է շատ կարդալ ու կրթվել»,- խորհուրդ է տալիս։

Ռոբերտ Անանյան

Աղբյուրը՝ Forrights.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>