Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Անդրանիկ Թևանյան. «Կոչ եմ անում տուն ուղարկել գործող իշխանությանը»

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության քաղաքական խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանի ելույթը կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում:

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության երիտասարդական միության կազմավորման առիթով: Շնորհավորում եմ ղեկավար կազմին, շնորհավորում եմ խորհրդի անդամներին և կոչ անում, որ դահլիճային հանդիպումից հետո բոլորս անցնենք մեր ծանր աշխատանքին: Առջևում ընտրություններն են, և այս ընտրությունները շատ բախտորոշ և ճակատագրական նշանակություն են ունենալու Հայաստանի համար, քանի որ փոխվել է համակարգը, և փոխվել են նաև մոտեցումները:


Իշխանությունները՝ Հանրապետական կուսակցության ու նրա ղեկավարի գլխավորությամբ, նպատակ են դրել վերարտադրվել, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունեն վերարտադրվել բոլոր այն արատները, բոլոր այն թերությունները, որոնք Հայաստանին հասցրել են այս վիճակին:


ՀՀ իշխանությունը արտաքին և ներքին քաղաքական ոլորտներում տապալվել է, և այդ տապալման վերջին ցայտուն օրինակներից մեկը Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածն է: Դա ցույց է տալիս, որ ոչ միայն պետությունը գոյություն չունի որպես այդպիսին, և պետությունն իր իշխանության դեմքով չի կարողանում պաշտպանել իր շահերը, այլ ընդհանրապես միջազգային հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի, այնպիսի օբյեկտի, որի հետ որևէ մեկը հաշվի չի նստում: Իշխանությունը քնով էր անցել Սաֆարովի գործի հետ կապված, իշխանությունը քնով էր անցել և բերանը ջուր էր առել, երբ Նազարբաևը Ադրբեջանի շահերն էր պաշտպանում: Իշխանությունը քնած էր մնացել ապրիլյան պատերազմի ժամանակ: Իշխանությունը հիմա էլ է քնած, երբ Լապշինի հետ կապված՝ մենք հարվածներ ենք ստանում: Սա մեկ անձին վերաբերող արտահանձնման հետ չի կապված, այլ ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության շահերին:


Այս ամենը հաշվի առնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետական մենատիրութունը (խոսքը կուսակցության մասին է) և ՀՀ քաղաքացիներին ու առաջին հերթին երիտասարդությանը առաջարկում է կա՛մ փոխել իր տեսակը՝ ձեռքը առնել օճառը և ինտեգրվել իշխող ուժին, և բացարձակապես պրոֆեսիոնալ կամ այլ մարդկային որակների հետ կապված չլինել ու այլ որակներով հասնել հաջողության, կա՛մ արտագաղթել:


Կա նաև երրորդ տարբերակ, որը մենք ենք առաջարկում՝ պայքարի տարբերակն է, որը հնարավորություն կտա փոխել իրավիճակը Հայաստանում կամ այն մթնոլորտը, որը դասականը ձևակերպեց որպես գաղջ:


ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին, բացի ՀՀԿ-ից, մեկ ուղղությամբ թիրախավորել իրենց հարվածները գործող իշխանությանը: Որքան ներքին գզվռտոցներ լինեն, որքան փոխադարձ հարձակումներ լինեն, դրանից մենք չենք շահելու: Անկախ նրանից, թե քաղաքական ուժերը քանի շարասյունով կշարժվեն դեպի Ազգային ժողով՝ մենք պետք է բոլոր շարասյուների հարվածային ուղղությունները մեկ ուղղությամբ տանենք՝ գործող իշխանութունների:


Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս միության ձևավորման կապակցությամբ՝ կոչ եմ անում ոչ միայն մեր կուսակիցներին, այլ նաև Հայաստանի Հանրապետության ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին և տուն ուղարկել գործող իշխանությանը, որը տապալվել է բոլոր ուղղություններով:

Բոլորիս աշխատանք, հաջողություն և հաղթանակ եմ մաղթում:


Շնորհակալություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>