Այս 2,5 տարի արջերն ինչքա՞ն են կերել․ Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ կա՞ տեղեկություն, թե այս 2,5 տարի արջերն ինչքան են կերել։
Հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազը նկատեց, որ խուզարկությամբ հայտնաբերվածի մի մասը գնահատվել է 7 մլն դրամ, իսկ թե ապրիլյան պատերազմից հետո որքան վնաս է հասցվել՝ կպարզի քննությունը։
Գլխավոր դատախազը հրապարակեց նաև Մանվել Գրիգորյանի հասցրած նյութական վնասի չափը և հիշեցրեց, որ բանակի կողմից 190 մլն դրամի օգնություն է տրամադրվել ԵԿՄ նախագահին։
Մանրամասները՝ տեսանյութում։

