Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Դոն Պիպոն բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի Արթուր Ասատրյանը: Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է: Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի կողմից ընտրված վարչապետին և կառավարությանը, պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որպեսզի մեր հայրենակցին` հաղթանակած հային արժանի և ապրելու համար ավելի բարեկարգ պայմաններ ստեղծենք: Սակայն այսօր, պարոն վարչապետ, դեռևս մեր երկրում, ու հատկապես Էջմիածնում տիրում է անպատժելիության ու անարդարության մթնոլորտը:

Ասել, թե անվադող ծակելը, «սիլլով բերնին տալը», մարդկանց ծեծելը և մի ամբողջ քաղաք վախի մթնոլորտում պահելն անօրինական է, նշանակում է ոչինչ չասել: Կարծում եմ` այստեղ կարիք չկա նույնիսկ թվարկելու բոլոր այն բռնությունները, որոնք կատարվել են համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում անցած երկու տասնամյակների ընթացքում: Իշխանական լծակներ օգտագործելով դղյակներ կառուցելը, մարդկանց բիզնեսներին ստիպողաբար «փայ մտնելը», ժողովրդին մերոնքականների և թշնամիների բաժանելը, պետության մեջ սեփական պետություն ստեղծելն ու նմանատիպ արատավոր այլ երևույթներ էջմիածնեցիների մոտ այնպիսի սարսափ էր տարածել, որ անգամ հեղափոխության օրերին Էջմիածնից դեպի Երևան քայլող դուխով մարդկանց երթը զարմացրել էր շատերին:

Բայց, ինչպես հաճախ Դուք եք նշում, երկրում իրավիճակ փոխվեց: Հիմա ես մի մտահոգ քաղաքացի եմ, Էջմիածնի զավակ, ով հայրենիքում է, ու պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնել իր բնօրրանը` աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը շենացնելու: Սա` քաղաքականությունից դուրս: Այս նամակով ուզում եմ նաև Ձեզ և բոլոր հայերին հրապարակայնորեն տեղեկացնել, որ բացարձակ հետաքրքրված չեմ քաղաքականությամբ: Հավատացեք` ես չունեմ քաղաքականությամբ զբաղվելու որևէ նպատակ և ցանկություն:

Հակառակը` պատրաստակամությունս եմ հայտնում աջակցելու ժողովրդի թեկնածույին, նրան, ում ամբողջ Էջմիածինը կընտրի թեկուզ և հրապարակում` բարձրաձայն ու ծափերով: Կարևորը` առաջնորդը լինի ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդական սերն ու վստահությունը շահած թեկնածուն: Նախորդ իշխնությունները տարիներիների ընթացքում սևացրել են իմ անունն ու Ասատրյանների բարի համբավը` վախենալով, որ ես Էջմիածնում կարող եմ բարեգործություններ ու ներդրումներ կատարել, նոր աշխատատեղեր բացել և ժողովրդիս անկախության ու ընտրության հնարավորություն տալ: Սա է այսօրվա իմ մտահոգությունը: Ինձ համար շատ ցավալի է, որ երեխաներս, կրթված լինելով Եվրոպայի առջատար ուսումնական հաստատություններում, իրենց կաշկանդված են զգում սեփական ծննդավայրում` լսելով տարատեսակ ստահոդ լուրեր իրենց ընտանիքի մասին:

Վստահ եմ` որպես հայր կհասկանաք ինձ: Գիտեք` հիմա ցավով եմ ասում, բայց շատ ամոթալի է, երբ հայրենիք ես վերադառնում, ու հենց օդանավակայանում` կնոջդ ու երեխաներիդ աչքի առաջ իրավապահ մարմինները, առանց որևէ հիմնավորման, քեզ տանում են բաժին` ճշտելու այցիդ նպատակը… Հույս ունեմ, որ հաջորդ այցելություններիս ընթացքում, երբ Հայաստան գամ ընտանիքիս, կամ գործընկեր ձեռներեցների հետ, որևէ խոչընդոտի չեմ հանդիպի, և ինձ միայն իմ ընտանիքի անդամներն ու հարազատները կդիմավորեն: Ես այն մարդկանցից եմ, ով ևս ծառայել ու ծառայում է իր ժողովրդին ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հեղափոխությունից հետո շատերի նման ես էլ լիահույս եմ, որ մի օր, անկախ ամեն ինչից, Ասատրյանների ընտանիքը մշտական բնակության կվերադառնա մեր երազած Հայրենիք` մեր ծննդավայր Էջմիածին»:

Հարգանքներով` Արթուր Ասատրյան:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>