Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի նիստը (Տեսանյութ)
Վճռաբեկ դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով նիստն է:
Հիշեցնենք, որ քաղաքացիների ակտիվ պայքարից հետո Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց այս հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և պահանջվում է կայացնել արդարացման որոշում։
Տեղեկացրել էինք նաև, որ ՀՀ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացվել։