Ռուս փորձագետ. Բաքվին հաջողվել է հավասարակշռված հարաբերություններ կառուցել հիմնական ուժային կենտրոնների հետ (Տեսանյութ)
Այսօր «Կովկաս 2017» միջազգային գիտաժողովի քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն Արցախի հետ կապված ասաց, որ 2017-ին լուրջ փոփոխությունների մասին խոսել չենք կարող. «Ասել, որ սա սառեցված հակամարտություն է, չենք կարող: Շփման գծում ռազմական գործողությունները պարբերաբար հաջորդում եւ նախորդում էին խաղաղ բանակցություններին: Հրադադարի ռեժիմի խախտումերն ուղեկցում են բանակցությունների գործընթացը»:
Ադրբեջանում համակարգային փոփոխություններ, ըստ փորձագետի, տեղի չեն ունեցել։ «Ադրբեջանը 2017 թվականին շարունակել է մանեւրել՝ հիմնվելով իր «ճոճանակների» քաղաքականության վրա եւ փորձելով հավասարակշռված հարաբերություններ կառուցել հիմնական ուժային կենտրոնների հետ, սրա հետ մեկտեղ չմոտենալով նրանցից ոչ մեկին ու չներգրավվելով ինտեգրացիոն նախագծերում»,-պարզաբանել է փորձագետը։
Քաղաքագետի համոզմամբ՝ Բաքվին հաջողվել է կայունացնել իրավիճակը մի քանի ուղղություններով։ Մասնավորապես, ավելի պրագմատիկ է դարձրել իր հարաբերությունները Թուրքմենստանի հետ։
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում:
Zham.am