Փաշինյան. «Կախարդական փայտիկ կա» (Տեսանյութ)
Թոշակառուների թոշակները բարձրացնելու վերաբերյալ հարցն այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նշեց, թե կախարդական փայտիկ չկա՝ ակնարկելով, որ արագ լուծում չի կանխատեսում այս հարցում, բայց նշեց, որ թոշակառուների վիճակն իրոք վատ է։
«Պարո՛ն Ազիզյան, ես Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա՛, և կախարդական փայտիկն արդեն իր գործը սկսել է։ Այդ կախարդական փայտիկն արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է արձանագրել, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ քաղաքական գործիչների, վերլուծաբանների 97 և ավելի տոկոսը համարում էր, որ այդպիսի բան լինել չի կարող»,- հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը խոստացավ, որ այդ կախարդական փայտիկն այժմ էլ գործի մեջ է, և կիրականացնի ոչ միայն այն, ինչ հնարավոր է, այլև այն, ինչ հնարավոր չէր համարվում։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ կառավարության գործատուն ժողովուրդն է ու «շեֆը», և իրենք անմնացորդ ծառայում են այդ շեֆին։
Zham.am

