Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը դատարանը չփոխեց
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Դատախազն այդ միջնորդությանը չառարկեց։
Հիշեցնենք, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները Սաֆարյանի կալանքը փոխելու համար երաշխավորագիր էին ներկայացրել։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի միջնորդության լուծումը հետաձգվում է։

