ԵԼՔ-ի երկու պատգամավոր երաշխավորագիր է ներկայացրել Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար (լուսանկար)
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել են անձնական երաշխավորագիր «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հրաչ Հակոբյանը՝ հրապարակելով նաև երաշխավորագրի տեքստը:
«Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: