Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սեյրան Օհանյանի ուղերձը երիտասարդներին.տեսանյութ

Սիրելի՛ երիտասարդներ

Այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես ավագ ընկեր, ով երկար տարիներ ղեկավարել է Հայոց բանակը՝ ձևավորված հայ հզոր երիտասարդներից:
Շնորհավորելով ձեզ Սուրբ Սարգիս զորավարի տոնի՝ Երիտասարդների օրհնության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որպեսզի սերը, երջանկությունը, բարեկեցությունը ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքում, և մեր ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները՝ Արցախյան հերոսամարտից մինչև այսօր, է՛լ ավելի բարձր պահեն անկախության, ազատության ոգին, որի կրողն եք Դուք:

Դո՛ւք եք այս երկրի տերը, դո՛ւք եք այսօր սահմանն անառիկ պահում, նոր շունչ ու նոր միտք բերում Հայաստանին և ունեք բոլոր իրավունքները՝ պահանջելու ավելի արդար, ավելի բարեկեցիկ Հայաստան և իշխանություն, որ, քաջատեղյակ լինելով ձեր խնդիրներին, պատրաստակամ կլինի ձեզ լսելու և աջակցելու։

Իմ ցանկությունն է, որ կյանքի սխալները, բացթողումներն ու անարդարությունները ոչ թե հիասթափեցնեն ձեզ, այլ բազմապատկեն ձեր իմաստությունը, արիությունն ու տոկունությունը, որպեսզի ազնիվ ջանքերով ու նվիրումով հաղթահարեք փորձությունները:
Միակ հորդորը, որ ես կուղղեմ ձեզ՝ մեր այսօրվա իրականության բազմաթիվ բացասական երևույթներին հաստատակամորեն պետք է ասեք՝ հերի՛ք է:

Ծանոթ լինելով երիտասարդության բազմաշերտ խնդիրներին՝ վստահաբար կարող եմ ասել, որ դրանց հիմքում այն համատարած բացթողումներն են ու սխալները, որ գոյություն ունեն մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ …Անարդարության այդ դրսևորումներն էլ հաճախ ստիպում են մեր երիտասարդներին թողնել իրենց Հայրենիքը և իրենց ողջ ներուժը, ոգևորությունը, երազանքներն ու ցանկությունները տեղափոխել այլ երկրներ, որտեղ համակարգերն ավելի արդար են, ավելի կայացած։

Երիտասարդներին կոչեր անել այսօր պետք չէ՛. պետք է պարզապես բարեփոխել մեր երկիրը, որպեսզի նրանք չօտարանան այս հողից, պետք է ցույց տալ նրանց, որ հենց Հայաստանն է լավագույն երկիրը՝ ինքնադրսևորվելու, արմատներ գցելու, կայանալու համար, որ Հայաստանում նույնպես իրենք կարող են բարձրակարգ կրթություն ստանալ և գտնել լավ աշխատանք, որ այստեղ իրենց մասին իրոք մտածում են։
Մեր քաղաքական թիմի հավակնությունների հաջողության դեպքում մենք խորքային լուծումներ ենք առաջարկելու հետևյալ ուղղություններով.

-բարձրացնել մասնագիտական կրթության դերը ՝ խրախուսման նոր ծրագրեր առաջարկելով

-մշակել դրամաշնորհների քաղաքականություն՝ բուհական ուսման վարձերը փոխհատուցելու համար

-կրթական համակարգում սահմանել առավելություններ Ապրիլյան պատերազմին, ինչպես նաև զինծառայության ընթացքում մարտական այլ գործողությունների մասնակցած երիտասարդների համար (ես ցավով եմ նկատում, որ ծառայությունից վերադառնալով՝ նրանք պետության կողմից համարժեք աջակցություն կամ առավելություններ չեն ստանում, և իրենց զգում են անտեսված, իսկ իրենց անձնուրաց ծառայությունը և նվիրումը Հայրենիքին՝ չգնահատված. մենք պարտավոր ենք շարունակել նախկինում մեր կողմից ձեռնարկված միջոցառումները՝ այս ոլորտում բարեփոփոխումներ կատարելու նպատակով)

-ապահովել երիտասարդների ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում՝ քաղծառայության կրտսեր, առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշոններից մինչև հայեցողական և քաղաքական պաշտոնների զբաղեցումը՝ հաշվի առնելով ոչ միայն բարձրակարգ կրթության, վերապատրաստումների, գործնական հմտությունների առկայությունը, այլև չափազանց կարևորելով ձեռք բերված փորձը (ես միշտ նշել եմ և այսօր էլ նշում եմ՝ «երիտասարդացում», բայց ոչ ի հաշիվ փորձի)՝ բացառելով ծանոթ-բարեկամական կապերով կամ քաղաքական հայացքները հաշվի առնելով աշխատանքի ընդունման կամ ազատման «չգրված ավանդույթը»

-լրջորեն ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերից երիտասարդների աղետալի արտահոսքին և միասնաբար ծրագրեր մշակել այդ երիտասարդներին սատարելու, նրանց համար իրենց իսկ բնակավայրերում կյանքի արժանապատիվ պայմաններ ստեղծելու համար

-ներգրավել և օգտագործել սփյուռքահայ երիտասարդների փորձը մեր երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում

-մեր պետության անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ խիստ հետևողական միջոցառումներ ձեռնարկել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար

-զերծ պահել երիտասարդներին քաղաքական մանիպուլյացիաներից

-ներկայացնել ծրագիր՝ երիտասարդ գործարարների գործնական մեկնարկի (այսպես կոչված՝ Start up-ների) խրախուսման համար

-խթանել առողջապահության ոլորտում հատուկ «երիտասարդական» բաղադրիչը՝ հանրապետության ողջ տարածքում առողջ ապրելակերպի մատչելի գոտիներ ստեղծելով

-սոցիալապես ապահովել զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածերիտասարդներին և նրանց ընտանիքները (տարիներ շարունակ ես առնչվել եմ այս ոլորտի ծանր խնդիրներին, սակայն բանակը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրները. նրանցից յուրաքանչյուրին օգնելու, նրանց բեռը թեթևացնելու համար պետական մոտեցում է անհրաժեշտ՝ հստակ սահմանված և գործող ծրագիր)

-հանուն հայրենիքի զոհված հերոսների օրինակով դաստիարակել ապագա սերունդներին. մենք բոլորս պարտավոր ենք ձեռք բերված բոլոր արժեքներն ու հաջողությունները պատշաճ կերպով փոխանցել մեր զավակներին

-մեր հանրապետությունում գոյություն ունեցող ժողովրդագրական խնդիրների մշակման արդյունքում իրականացնել դեմոգրաֆիական արդյունավետ քաղաքականություն՝ գոյություն ունեցող մտահոգիչ խնդիրները լուծելու, մեր քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու, երիտասարդ ընտանիքներին աջակցելու և ամուսնությունը, մանկածնությունը խթանելու նպատակով:

Մեր ազգի փրկությունն ու հավերժությունը երեխաների, մեր ապագա սերնդի մեջ է: Եվ եթե ուզում ենք այսուհետ նունպես հաղթել՝ ապրել, արարել հայրենի հողում, պետք է բարձրացնել ծնելիության մակարդակը՝ «օրորոցային վրեժ» հայտարարելով...

Ինչպես իմ պաշտոնավարման տարիներին, այնպես էլ այսօր, ես շարունակում եմ իմ հանդիպումներն ու անկեղծ զրույցները մեր երիտասարդների հետ և ամեն անգամ նրանց հետ շփումից հետո նոր, դրական լիցքեր եմ ստանում, հիանում ապագայի նկատմամբ նրանց լավատեսությամբ. նրանք երազում են ունենալ ավելի հզոր, ավելի արագ զարգացող ու երջանիկ Հայաստան, և վստահաբար հասնելու են իրենց երազանքներին:

Երբ այսօր ինձ հարց են տալիս՝ մեր երկիրը կանգնած է բարդ մարտահարավերների առաջ, արդյո՞ք մեր ապագա սերունդը կարողանալու է կատարել իր առջև դրված խնդիրը՝ շարունակելով իրենց հայրերի՝ այսինքն, մեր սերնդակիցների պայքարն ու գործը, ես վստահորեն պատասխանում եմ՝ այո՛, մեր երիտասարդները ավելի գրագետ են, ավելի ստեղծագործ և անհրաժեշտության դեպքում ավելի լավ են պաշտպանելու մեր հայրենիքը թշնամու ոտնձգություններից, ինչի հաստատումն էին ապրիլյան պատերազմի ժամանակ մեր որդիների հերոսությունները:

Մենք իրավունք չունենք նրանց չհավատալու... Եվ մեզանից յուրաքանչյուրը, լինելով իսկապես մտահոգ և ընդունելով պատասխանատվության իր բաժինը, պետք է ոչ թե փորձի «դաստիարակել» նրանց՝ իր սկզբունքները թելադրելով կամ պահանջելով, այլ ինչպես հնագույն իմաստությունն է ասում՝ «մի՛ փորձիր դաստիարակել զավակիդ, միևնույնն է, նա նմանվելու է քեզ... զբաղվի՛ր ինքնադաստիարակությամբ»:

Սիրելի՛ երիտասարդներ

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գալիք տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ ձեզ միայն ու միայն համարձակ, երջանիկ և ստեղծագործ ապագա: Մեզ այսօր անհրաժեշտ են անկոտրում, համարձակ, բարոյապես ազնիվ երիտասարդներ, որոնց համար գործից առավել ոչ ոք և ոչինչ կարևոր չէ:

Եվ իհարկե, չմոռանա՛ք «օրորոցային վրեժի» մասին:

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>