Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ խնջույքի համար ծախսվել է 1 մլն 700 հազար դրամ. «Հայկական ժամանակ»
Դիտել նաև
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մայիսի 25-ին կառավարական առանձնատների տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խնջույք՝ սահմանամերձ բնակավայրերի շրջանավարտների համար։ Այս միջոցառման համար ծախսվել է 1 մլն 700 հազար դրամ։ Այս մասին ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։ Ըստ այդմ, ուտեստներին և խմիչքին հատկացվել է 1 մլն 132 հազար դրամ, սպասքի վարձակալությանը 182 հազար դրամ, սպասարկող անձնակազմին՝ 210 հազար դրամ։ Մնացած գումարը ծախսվել է սեղանների և աթոռների վարձակալության համար։ Ծառայությունները մատուցել է «Բաբկեն Ղազարյան Ասատուրի» Ա/Ձ-ն։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

