«Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես կհետաձգվի. փողե՞ր են մսխվել
Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը բացահայտել է, որ շռայլություններ են եղել նախարարության տարբեր ծրագրերում:
«Օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր, թե՞ ինչ», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը ասել է, որ եկել են որոշման՝ ժամանակավորապես հետաձգել ծրագրերը: Նա շեշտել է, որ կասկածներ ունի՝ փողեր են մսխվել:

