ԱԺ․ «ՀՀ 2017թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է առողջապահության և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստի ընթացքում շարունակվում են «ՀՀ 2017թ.-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողական (առողջապահություն եւ սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ):
Որպես զեկուցողներ հանդես են գալու Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև.

