Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

ՄԻՊ․ Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց իրավունքներին

Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախևառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից: Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ նաև ազատությունից զրկված անձի անվտանգության շահն ու նրա պաշտպանության անհրաժեշտությունը:

Ոստիկանությունը, որպես ազատությունից զրկված անձանց դատարան չտեղափոխելու հրապարակային հիմնավորում, նշում է, որ ստացված են եղել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի և ազատությունից զրկված մյուս անձանց աջակիցները կարող են շրջափակել դատարանի շենքը և դատական նիստից հետո թույլ չտալ նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, ըստ Ոստիկանության՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին Ոստիկանությունը ներկայացրել է բանավոր պարզաբանում նաև այն մասին, որ ազատությունից զրկվածներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով:

Կոնկրետ իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ ըստ ազատությունից զրկվածների փաստաբանների՝ դատարանը պետք է քննարկեր իրենց պաշտպանյալներից որոշներին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ: Դրանից բացի, ազատությունից զրկված մի քանի անձ Պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել բողոքներ՝ կապված Ոստիկանության կողմից դատարան չտեղափոխվելու և իրենց իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հետ: Նրանք նույնը պնդել են նաև քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական արժեքներ են, որոնք ապահովող բարձրագույն մարմինը դատարանն է: Դատական որոշման հիման վրա ազատությունից զրկված անձի տեղափոխումը դատարան նպատակ է հետապնդում երաշխավորել այդ անձի մասնակցությունը դատարանի կողմից նախապես նշանակված դատական նիստի: Ոստիկանության կողմից այս պարտականության կատարումն այդ անձի նշված իրավունքների իրացման անհրաժեշտ պայման է: Ոստիկանությունն իր այդ պարտականությունը պետք է կատարի՝ գործելով այդ նպատակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին խիստ համապատասխան:

Ազատությունից զրկված անձին դատարան չտեղափոխելը նրա անվտանգության ապահովման նկատառումով յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկներով՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է դատական իշխանության մարմնի որոշման կատարմանը և անձի սահմանադրական իրավունքներին: Միշտ պետք է նկատի ունենալ, որ Ոստիկանության կողմից այդ պարտականության չկատարման ռիսկն անձի գտնվելն է անազատության մեջ առանց դատական պատշաճ ստուգման և դատավարության կոնկրետ փուլում արդար դատաքննության հնարավորությունից նրա զրկվելը: Այլ կերպ՝ ազատությունից զրկված անձի անվտանգության շահի հակակշռումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի այն աստիճանի հիմնավոր, որ հնարավոր լինի հաղթահարել անձնական ազատության ու արդար դատաքննության իրավունքների երաշխավորման բարձր շահը և իրավապահ մարմնի կողմից դատարանի որոշման պահանջի չկատարումը:

Մարդու իրավունքների պաշտպանը, առաջնորդվելով նշված սկզբունքներով, կոնկրետ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված մյուս անձանց Ոստիկանության կողմից դատարան տեղափոխելու պարտականությունը չկատարելը և այդ առնչությամբ բերվող պատճառաբանությունները համարում է անընդունելի:

Ուստի, ստեղծված իրավիճակում նշված անձանց դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների իրականացմանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ոստիկանությանը հասցեագրվել է համապատասխան գրություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>