Հանրային դեմքերին անընդհատ գաղտնալսելու ավանդույթը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ. Նաիրա Զորաբյանը՝ ԱԱԾ տնօրենին
Դիտել նաև
Այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պետականությունը կլուծարվի․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ
Դուք տեսեք՝ փողոցից եկած խուժան Սեֆիլյանն ում հետ է ԱՄՆ-ում հանդիպում․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ
«Սա վերջն է, կարծես հարցը փակված է»․ Նաիրա Կարապետյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի միջանցքներում վխտում են Ադրբեջանի նավթի ասեղին նստածները, չի արձագանքել
«Շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20.000 դոլարով փախնում Հայաստանից»․ Նաիրա Զոհրաբյան
Մեր հեռախոսները տարիներ շարունակ գաղտնալսվել են՝ չունենալով որևէ հիմք, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին դիմելով ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այդ ավանդույթը՝ «շպիոնաժը», չունենալով որևէ իրավական հիմք անընդհատ գաղտնալսել հանրային բոլոր դեմքերին, վերանալո՞ւ է, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Վանեցյանն ի պատասխան ասաց, որ գաղտնալսման յուրաքանչյուր նման դրսևորում կլինի օրինական։
«Ձեր հարցի ձևակերպումն այնպիսին է, որ եթե ինչ-որ բան ասեմ, կամ կհաստատեմ կամ կհերքեմ, դրա համար հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն բացառապես օրենքի շրջանակներում է գործելու, գաղտնալսումները բացառապես դատարանի որոշումների հիման վրա են իրականացվելու, այլ կերպ հնարավոր չէ, որ լինի»,- ավելացրեց Արթուր Վանեցյանը։

