Դատարանը չկալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին. նա ազատ արձակվեց
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրից, հայտնում է NEWS.am-ը:
Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ ձերբակալման որոշումը համարվել է ոչ իրավաչափ, իսկ կալանքի կիրառումը մերժվել է:
Մասիսի քաղաքապետը իր աջակիցների ծափողջյունների ներքո հետ հեռացավ դատարանից: Նա դատարանի շենքի դիմաց լրգարողների հետ զրույցում ասց. «Կեցցե Հայաստանի հանրապետությունը եւ կեցցե արդարադատությունը: Սպասելի էր եւ ես հպարտ եմ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»
Նշենք, որ առավոտից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց Մասիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու փոխքաղաքապետին:
Մանրամասները՝ NEWS.am-ում: