ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Աղվան Պողոսյան.Չի՛ կարող ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած միավորումը մտածել ժողովրդի մասին

Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում միության նախագահ ընտրված Աղվան Պողոսյանի խոսքը.

Ողջունում եմ ձեզ, համագումարի հարգելի՛ մասնակիցներ։ Շնորհակալ եմ բոլոր պատվիրակներին, կուսակից ընկերներին։ Շնորհակալ եմ խորհրդի կազմի ընտրության և խորհրդի նախագահի պաշտոնում ինձ վստահության քվե տալու համար։

Ես այսօր ուզում եմ ասել այն, ինչը գրեթե բոլորի մտքում է՝ պետք է փոխենք վերջապես մեր կյանքը: Հերի՛ք է ապրենք դիմանալով, վախենալով, հանդուրժելով արժանապատվության ոտնահարումները՝ դպրոցից մինչև բուհ, բուհից մինչև աշխատավայր: Ես երիտասարդ եմ, նոր սկսում եմ աշխատել, ուզում եմ ապրել իմ երկրում իմ ազնիվ աշխատանքով, բայց կհաջողվի՞ դա ինձ, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է: Կգտնե՞մ արդյոք ես իմ ուզած աշխատանքը, եթե չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը, եթե ցանկանում եմ պահպանել իմ համոզմունքները, հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Եթե ցանկանում եմ ազատ քվեարկել, ազատ ընտրել, ազատ մտածել:
Բոլորը մի գլուխ պնդում են՝ մի՛ գնա Հայաստանից: Այո՛, ես ուզում եմ մնալ ու աշխատել, բարիք ստեղծել ու ընտանիքս պահել արժանապատիվ ձևով: Բայց դրա համար պետք է փոխեմ ինչ-որ բան: Հերի՛ք է ենթարկվենք ուրիշի խաղի կանոններին: Թող իրենք սկսեն խաղալ մեր կանոններով՝ օրենքով: Որովհետև մերն են Հայաստանի այսօրը, վաղը: Ոչ ոք չի ուզում թողնել ու գնալ իր երկրից, բայց այլ տարբերակ չեն թողնում: Խեղդում են ցանկացած լավ գաղափար, լավ առաջարկ, լավ նախաձեռնություն:

Հայաստանում մթնոլորտը պղտորվել է, կյանքը կանգ է առել: Դա պետք է փոխի նոր մտածելակերպով, նոր արժեքներով երիտասարդությունը։ Պետք է փոխենք մե՛նք: Հերի՛ք է հանդուրժենք:

Մեզ բոլորիս հոգնեցրել են էկրաններից տարիներ շարունակ լսվող ամենօրյա սուտն ու խաբեությունը: Ամեն օր սուտ լսելը սովորական բան է դարձել մեզ համար: Ամեն օր մեզ համոզում են, որ մենք չհավատանք մեր իրական կյանքում տեսածին: Մեզ փորձում են անվերջ խաբել: Ես ուզում եմ ասել՝ հերի՛ք է: Հայաստանն այնքան փոքր է, որ բոլոր խնդիրները և դրանց մեղավորներին բոլորս գիտենք: Եվ մենք ասում ենք՝ հերի՛ք է, քանի որ ստի վրա կառուցված վիրտուալ երկիրը չի կարող դիմակայել իրական վտանգներին: Մենք հոգնել ենք կեղծիքից: Մեզ՝ երիտասարդներիս, վիրտուալ երկիր պետք չէ, քանի որ իրական կյանքի վտանգները հենց մեր ուսերին են դրվելու: Վաղը՝ խրամատում կլինի, աշխատավայրում թե Հայաստանի վարկային պարտավորությունները կատարելիս, մե՛նք ենք կրելու այդ ամբողջ հսկա կեղծիքի հետևանքները: Մենք իրական Հայաստանի իրական քաղաքացիներն ենք: Մենք ասում ենք՝ հերի՛ք է խաբել և խաբվել: Սկսենք կառուցել իրական Հայաստան: Միակ փոփոխությունը, որ տեսնում ենք իրական կյանքում, ուսման վարձերի բարձրացումն է:

Այսօր երիտասարդը, եթե սրա կամ նրա բարեկամը չէ, իր գիտելիքներով, իր կարողություններով ոչ մի հեռանկար չունի Հայաստանում: Ամեն տեղ անարդարություն է, բոլոր դռները փակ են մեզ համար: Սա է պատճառը, որ տասնյակ հազարներով մարդիկ հեռանում են Հայաստանից: Երիտասարդը չի կարողանում կրթություն ստանալ, աշխատանք գտնել, ընտանիք կազմել: Իսկապես հերիք է: Այս մթնոլորտն այլևս չի կարող շարունակվել: Տպավորություն է, որ մի խումբ մարդիկ ուզում են այնպես անել, որ միայն իրենք մնան Հայաստանում: Բոլոր բարիքներն իրենցը լինեն, բոլոր արտոնություններն իրենցը լինեն: Մնացածը՝ հեչ:

Ո՞վ է պահելու մեր սահմանները, ո՞վ է զարգացնելու տնտեսությունը, ո՞վ է գիտություն, մշակույթ ստեղծելու: Այս իրավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, եթե շարունակենք հանդուրժել, շարունակենք նվաստանալ, շարունակենք հետևել, թե ինչպես են թալանում իմ ու ձեր երկիրը։

Սիրելի՛ երիտասարդներ, չհավատաք այն ասեկոսեներին, թե, իբր, իշխանությունը գնում է փոփոխության։ Չի՛ կարող ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած միավորումը մտածել ժողովրդի մասին։ Ապրիլի 2–ին կա իրական հնարավորություն՝ փոխելու վերոնշյալ արատավոր երևույթները, ուրեմն եկեք կառուցենք նոր երկիր՝ նոր որակի իշխանությամբ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>