«Սասնա ծռերից» Մանվել Աթոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի պաշտպանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը նաեւ 1 միլիոն գրավ առաջարկեց խափանման միջոցը փոխելու համար:
Նա նշեց, որ Աթոյանը 4-ամյա որդի ունի եւ տարեց ծնողներ, որոնք զրկվել են կերակրողից:
Բոլոր փաստաբաններն ու ամբաստանյալները միացան միջնորդությանը: Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի քիչ անց:
Մանրամասները՝ NEWS.am-ում:

