Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու որևէ մտադրություն չունի
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
ՀՀ նախագահի աշխատակազմում հերքում են տարածված լուրերը, թե նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել:
«Սահմանադրության պահանջներին համապատասխան, նախագահը չի կարող կուսակցական լինել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու որևէ մտադրություն չունի, և տարածված լուրերը անհիմն են», - Aysor.am-ին ասացին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից:

