Ռումինիայի նախագահը գովել է հակակառավարական
Դիտել նաև
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը «Apnews.com»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ ուրախ է, որ նրա ժողովուրդը մտահոգվում է երկրի ապագայի համար, և գովեց քաղաքական գործիչների դեմ բողոքող ցուցարարներին, որոնք չարաշահում են իշխանությունը:
Ինչպես նշում է պարբերականը, ցույցերը Ռումինիայում շարունակվում են արդեն հինգերորդ օրը: Բուխարեստում նախագահական պալատի մոտ գործող կառավարությանն աջակցող ցուցարարների մի փոքրիկ խումբ է տեղակայվել:
Երկուշաբթի Ռումինիայի մայրաքաղաքում նաև նախագահի դեմ ցույց տեղի ունեցավ, մի քանի հազար մարդ մի քանի ժամ պահանջում էր նրա հրաժարականը:
Zham.am