Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
25
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը

ՋՕԸ-ն թալանում է գյուղացիներին. պահանջում են Գազի Հովոյի որդու անօրինականությանը վերջ տալ

Կարեն Կարապետյանը, երբ նշանակվեց վարչապետ, ամենատարբեր պաշտոններին սկսեց նշանակել իր մտերիմներին և այն մարդկանց, որոնք իր հետ աշխատել էին «Գազպրոմ Արմենիա ընկերությունում:

2016 թվականին նա իր մտերիմներից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդու՝ Արթուր Ղազարյանի համար իրար միացրեց Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-երը և հանձնեց նրա ղեկավարմանը:

Արթուր Ղազարյանը՝ զբաղեցնելով այս պաշտոնը, սկսեց այն ղեկավարել ինչպես իր հորը պատկանող բազմաթիվ բիզնեսներ: Նախ բազմաթիվ անգամներ մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ Արթուր Ղազարյանի ղեկավարած ՋՕԸ-ի աշխատակիցները անհիմն ահաբեկում են գյուղացիներին ու կան գյուղեր, որոնք նրա որոշմամբ շաբաթներով զրկվում են ոռոգման ջրից:

2018 թվականը ևս Արթուր Ղազարյանը իր աշխատակիցների հետ միասին սկսել է ահաբեկումներով: Գյուղացիներին ջուր չի տրվում այն դեպքում, երբ նրանք անգամ իրենց բերքի առաջին հատիկը չեն հանել վաճառքի, ավելին, դեռ նոր են փորձում զբաղվել հողի մշակմամբ: Արարատի մարզի բնակիչների հավաստմամբ, մեկ հեկտար հողատարածքի մեկ անգամյա ոռոգման համար պահանջում են 25 հազար դրամ, այն ինչ պետք է լիներ 11 հազար դրամ, քանի որ Արարատյան դաշտավայրում մեկ հեկտարի մեկանգամյա ոռոգման համար պահանջվում է 1000 խորհանարդ մետր ջուր, իսկ մեկ խորհանարդը արժե 11 դրամ. «Ու անգամ 25 հազար դրամ գումար գանձելու դեպքում որևէ չեկ չեն տալիս, որպեսզի իմանանք, որ մեր տված գումարները գնում են պետությանը և ոչ թե թալանվում են: Ման եկեք կտեսնեք Արարատի մարզում հազարավոր հեկտարներ դատարկ են, որովհետև մարդիկ չեն կարող օրինակ լոլիկ մշակել, երբ մեկ անգամ ջրելու համար պետք է 25 հազար դրամ տաս: Այսօր ջուրը գյուղացու համար ամենամեծ ծախսն է ու սա էն դեպքում, երբ ոչ մի բան չեն անում: Նոր կանալներ կամ առուներ չեն կառուցել: Դեռ մեր 50-60 տարվա սարքածներն են օգտագործում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Արշավիր Մինասյանը:

ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը դեռևս 2014 թվականին է խոսել ոռոգման ջրի համար գանձվող գումարների անթույլատրելիության մասին. «Հանցագործություն է ջուրը վաճառել գյուղացուն, որպեսզի վերջինս ջրի իր այգին, բերք աճեցնի և զարգացնի երկրի գյուղատնտեսությունը: Ամեն տարի պետությունը բյուջեից միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դրամներ է տալիս դոտացիան պարտքերը փակելու համար: ՋՕԸ-ն ասում է՝ ես ջուրը տվել եմ, փողը չեմ հավաքել, բայց ճիշտ չէ: Փողը հավաքել է, ուղղակի պետական գանձարան չի մտել: Դա փաստ է, ցանկացած համայնք մտեք՝ կասեն», — կարծում է ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Ստացվում է ՋՕԸ-երը միլիոնավոր դրամներ են ստանում պետությունից ու նաև ուռճացված վճարներ են գանձում գյուղացուց: ՋՕԸ-երի ու մասնավորապես Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-երի գործունեությունը փաստորեն ստիպում է գյուղացիներին չզբաղվել գյուղատնտեսությամբ ու շատ դեպքերում լքել հայրենի գյուղերը՝ գնալով քաղաքներ կամ, որ առավել վատ է՝ գնում են արտերկիր:

Գյուղացիները այս պահին մեծ հույսեր ունեն Փաշինյանի ձևավորված կառավարությունից: Նրանք կարծում են, որ կառավարությանը կհաջովի կոտրել ՋՕԸ-երի անպարտելի համարվող ղեկավարներին ու ի վերջո այդ կառույցները կդառնան գյուղացու աջակիցը և կդադարեն գյուղատնտեսության դահիճի դեր կատարել:

Աղբյուրը՝ Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>