Հայաստանը Նշում Է Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը. Տեսանյութ
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կասեցրին թուրքական ներխուժումն Անդրկովկաս՝ կանխելով Հայաստանի լիակատար ոչնչացումը:
Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Անկախ Հայաստանի առաջին վարչապետն էր Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

