Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ինչպես է ձևավորվել հայաստանյան վառելիքային մենաշնորհը

Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի տնտեսության մեջ կան արհեսատական մենաշնորհներ: Այդ մենաշնորհները, բնականաբար, ձևավորվել են նախորդ իշխանությունների բարձր հովանու ներքո:
Հանրային գիտակցության մեջ մենաշնորհային է համարվում, մասնավորապես, հեղուկ վառելիքի՝ բենզինի ու սալյարկայի շուկան: Իրականությունն այն է, որ ներքին շուկայում գործ ունենք ոչ թե մենաշնորհի, այլ հիմնականում 2,5 սուբյեկտների հետ, որոնք եղանակ են ստեղծում. սա վերջին մի քանի տարիների պատկերն է:
Խնդիրն այս ոլորտում պետք է լիներ շուկայի ազատականացումը, մասնակիցների ընդլայնումը և մրցակցային միջավայրի ապահովումը, սակայն գործ ունեցանք հակառակ երևույթի հետ:
Նախորդ կառավարությունը Էներգետիկայի նախարարության (այս կառույցը հաշվարկում է Հայաստանին անհրաժեշտ տարեկան բենզինի ու դիզվառելիքի պահանջը, որը չի ճշտվում համապատասխան ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ) կոպիտ միջամտությամբ և ԵՏՄ-իստ Տիգրան Սարգսյանի (ով Ֆլեշի ղեկավար Բարսեղ Բեգլարյանի մտերիմ շրջապատը և աղոթքի հարցում «գաղափարակիցն» է հանդիսանում) գործուն մասնակցությամբ ստեղծել է մի վիճակ, որի պայմաններում կախարդական փայտիկի օգնությամբ հեղուկ վառելիքի շուկան, մեղմ ասած, քվոտայավորվել է և հանձնվել նույն Բարսեղ Բեգլարյանին, այսինքն՝ ստեղծվել են բոլոր պայմանները արհեստական մենաշնորհի համար (հետո էլ Տիգրան Սարգսյանը բողոքում էր, թե ինքը չունի կախարդական փայտիկ. պարզվում է՝ ունի, բայց յուրայինների համարր):
«Ֆլեշի» միջոցով Հայաստանում կատարվում է վառելիքի փաստացի բաշխումը մյուսներին և ահա թե ինչպես:
Այսպես, Ռուսաստանը 2018թ., այսպես կոչված ինդիկատիվ հաշվեկշռի շրջանակներում, Հայաստանին պետք է տրամադրի 310 հազար տոննա նավթամթերք, որը ազատված է ռուսաստանյան էքսպորտային տուրքից (մոտ 35,5 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր տոննայի դիմաց): Սա արհեսատականորեն մենաշնորհային հնարավորություն է տալիս այն կազմակերպությանը, որն օգտվում է անտուրք ներմուծման դաբրոյից ու քվոտաների բաշխման «իրավունքից» (այս կարգավիճակը էն գլխից տուրքի չափով գրպանման հնարավորություն է տալիս Ֆլեշին. Դա է պատճառը, որ Հայաստանում վառելիքի գները չեն իջնում, երբ միջազգային շուկայում իջնում են և գները բարձրանում են, երբ դրա նախադրյալները չկան): Այդ հնարավորությունից օգտվում է ոչ անհայտ Ֆլեշ ընկերությունը: Մյուսների համար նման արտոնությունները չեն գործում և եթե որևէ մեկը այլընտրանքային ճանապարհներով բենզին ներմուծի, ապա առնվազն կհայտնվի աննպաստ մրցակցային միջավայրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված քվոտայից և ԵՏՄ տարածքից դուրս գտնվող երկրներից բենզին ներմուծելու դեպքում ինքնարժեքը բարձր է լինում:
Թող հիմա որևէ մեկը փորձի, օրինակ, մի մեքենա վառելիք ներմուծել Ռուսաստանից: Իհարկե, կարող է, բայց ազատված չի լինի նշյալ տուրքից, ինչը բիզնեսն անիմաստ է դարձնելու, քանի որ Ֆլեշը գնային արտոնություն ունի արդեն. Ֆլեշը, Աստծո անունը տալով, գերշահույթներ է ստանում և սեփականաշնորհում է ՀՀ քաղաքացիներին պատկանող տուրքային արտոնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մաքսայինում որևէ մեկի համար արհեսատական խոչընդոտներ պետք է չառաջանան և օրենքի շրջանակներում ով ինչ ուզում է, կարող է ներկրել, սակայն հարցն այն է, որ նախորդ իշխանությունների միջոցով այնպիսի արհեստական ու ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվել վառելիքի շուկայում, որ եթե մաքսայինում ամեն ինչ նորմալ լինի, ապա, միևնույն է, քվոտաների առկայությունը հնարավորություն չի տա հեղուկ վառելիքի շուկայում ունենալ առողջ մրցակցային դաշտ: Ասել է թե՝ պետք են ոչ միայն մեսիջներ, որ մաքսայինում խնդիրներ չեն առաջանալու, այլ նաև պետք է տնտեսական քաղաքականության ու խաղի կանոնների փոփոխություն, այլապես նույն Ֆլեշը կարող է շարունակել օգտվել արտոնյալ պայմաններից ու պահել իր կարգավիճակը, որին նա հասել է բացառապես Սերժ Սարգսյանի հետ մտերմության արդյունքում:
Հեղափոխությունը քաղաքական դաշտում պետք է բերի նաև հեղափոխության բիզնես միջավայրում: Հակառակ դեպքում՝ քաղաքական վերնաշենքում արձանագրված դրական փոփոխությունները չեն կարող զարգացում ապահովել, քանզի տնտեսական բազիսում գերիշխողը դեռևս հին Հայաստանի բարքերն են:

Դավիթ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>